Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում հունվարի 24-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Էջմիածնի 64-ամյա բնակիչը պատրաստում և իրացնում է կեղծ ալկոհոլային խմիչք:Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկաններն այցելել են նշված հասցե: Պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է:Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 64-ամյա տղամարդու տան նկուղում հայտնաբերվել են 27 շիշ կեղծ օղի և դատարկ շշեր:Էջմիածին քաղաքի 64-ամյա բնակիչը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։Կատարվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: