ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ձեռնարկել միջոցներ՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ:Ներկայացնենք վերջին ամսում Համայնքային ոստիկանության բաժինների բացատրական աշխատանքի արդյունքները։Հունվարի 8-ին Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում հանձնվել է՝ ինքնաձիգ, 3 նռնակ, տարատեսակ փամփուշտներ և զինամթերք։ Նույն բաժնում հունվարի 12-ին կամավոր հանձնել են՝ ակոսափող հրազեն, նռնակ ու փամփուշտներ։Հունվարի 20-ին Տավուշի բաժնում հանձնել են որսորդական հրացան և ինքնաձիգի փամփուշներ։Հունվարի 21-ին Աշոցքի բաժնում հանձնել են ինքնաձիգ, 40 փամփուշտ և երկու ծխագլանակ։Նույն օրը Արթիկի բաժնում հանձնել են մեկ հրացան, երեք ատրճանակ, երեք նռնակ, փամփուշտներ ու զինամթերք, իսկ Մարտունու բաժնում գրանցվել է կամավոր հանձնելու երեք դեպք։ Մի դեպքով հանձնել են ակոսափող հրազեն և տարատեսակ փամփուշտներ, երկրորդ և երրորդ դեպքերով՝ մեկական որսորդական հրացան, նռնակ ու փամփուշտներ։Այդ օրը կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Կումայրիի բաժնում՝ հրացան, ատրճանակ, նռնակ, տրոտիլ և փամփուշտներ։Հունվարի 22-ին Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են որսորդական հրացան, իսկ Արաբկիրում՝ 5 նռնակ և զինամթերք։Հունվարի 23-ին Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնում մեկը հանձնել է ինքնաձիգ, որսորդական հրացան, 5 նռնակ ու փամփուշտներ։Նույն օրն Արտաշատի բաժին հանձնել են որսորդական հրացան, իսկ Կոտայքի բաժին՝ երեք ինքնաձիգ, ինքնաձիգի 384 փամփուշտ, «Մակարով» տիպի երկու ատրճանակ, կարճեցված փողով երեք հրացան ու երեք նռնակ։Հունվարի 26-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հանձնել են ինքնաձիգ, ատրճանակ, երկու նռնակ և 125 փամփուշտ, իսկ Տավուշի բաժին՝ հրացան, տարատեսակ 147 փամփուշտ։Հունվարի 28-ին Հրազդանի համայնքային ոստիկաններին հանձնել են ակոսափող հրազեն, փամփուշներ ու զինամթերք։Հաջորդ օրը Համայնքային ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել են «Կարաբին» տեսակի հրացան։Հունվարի 30-ին Վեդիի բաժնում հանձնել են ինքնաձիգ, հրացան, երկու ատրճանակ, 5 նռնակ, ավելի քան 250 փամփուշտ և զինամթերք։Փետրվարի 3-ին Գավառի բաժնում հանձնել են ինքնաձիգ և 120 փամփուշտ։Հաջորդ օրը նման դեպք է արձանագրվել Ճամբարակի բաժնում․ կամավոր հանձնել են հրացան և գնդացրի ու ինքնաձիգի փամփուշտներ։Փետրվարի 5-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժին մի դեպքով հանձնել են հրացան, ատրճանակ, 102 փամփուշտ և զինամթերք, մյուս դեպքով՝ որսորդական հրացան։Հաջորդ օրը Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժին հանձնել են ատրճանակ, նռնակ ու փամփուշներ։Փետրվարի 12-ին Ճամբարակի բաժնում մեկը կամավոր հանձնել է ակոսափող հրազեն, մեկ այլ քաղաքացի՝ ինքնաձիգ։Կրկին կոչ ենք անում հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը․ դրանով դուք կազատվեք քրեական պատասխանատվությունից։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: