Վաղարշապատի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրության դեպք

2026-02-23 13:57:11 381 դիտում

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ 46-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ՝ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցման տան նկուղում արտադրում և վաճառում է կահույք։Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկաններն այցելեցին տղամարդուն։ Նա ընդունեց, որ նկուղն օգտագործում է որպես կահույքի արտադրամաս, նաև վաճառում է կահույք՝ առանց որևէ փաստաթղթի։Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ ապօրինի ձեռնարկատիրության հատկանիշներով։Զննությամբ տղամարդու տան նկուղում հայտնաբերվեցին նաև հագուստ ու կոշիկներ։ Տանտերը հայտնեց, որ դրանք էլ ձեռք է բերում ու վաճառում՝ դարձյալ առանց համապատասխան փաստաթղթի։Նախաքննությամբ հանգտամանքները պարզվում են։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: