Հունվարի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Զվարթնոցի վարչական տարածքում բախվել են Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող թիվ 203 Gazel-ն ու Mercedes Sprinter-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, և ըստ դեպքի վայրում հավաքվածների, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ «Վաղարշապատ» ԲԿ, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել «Վաղարշապատ» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը։ Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Մանրամասները սկզնաղբյուր կայքում․