Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 64-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն

2023-03-05 08:14:33 149 դիտում

Էջմիածնի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում համայնքապետարանի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, էջմիածնի եւ Արմավիրի ԵԿՄ տարածքային բաժանմունքի անդամները, N զորամասի հրամարատարական կազմը եւ զինծառայողները ծաղիկներ խոնարհեցին եւ հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այնուհետ, համայնքապետարանի դահլիճում տեղի ունեցավ վավերագրական ֆիլմի դիտում՝ նվիրված սպարապետի հերոսական կյանքին եւ անցած ուղուն։