Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բամբակաշատ գյուղում

2023-03-20 05:50:33 141 դիտում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները մարտի 18-ին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 22-ամյա Արմեն Հ.-ին, որը 2022 թ. փետրվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:Խափանման միջոցը՝ ստորագրություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: