Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները մարտի 24-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 30-ամյա Ալվարդ Ո.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: