Ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

2023-07-10 00:42:03 116 դիտում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 7-ին բաժին է ներկայացել 38-ամյա Սյուզետա Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) մեղադրանքով:Առանց խափանման միջոցի: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: