ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 15-ին Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Աշտարակի բաժին է տարվել 31-ամյա Արսեն Բ.-ն, որը հունիսի 28-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:Նա ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: