Օգոստոսի 29-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ստացվել է հաղորդում. բուժօգնության դիմած 49-ամյա մի տղամարդը հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Արգիշտիի փողոցում հինգ օր առաջ տեղի ունեցած վթարի հետևանքով:Կատարվում է նախաքննություն:***Օգոստոսի 29-ին, ժամը 18.10-ին, Չարենցի փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց բուժօգնության են տեղափոխվել 1947 թ. ծնված մի կին և 1976 թ. ծնված մի տղամարդ: Կատարվում է նախաքննություն:***Օգոստոսի 28-ին, ժամը 15-ին, Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Օպելն» ու «Լեքսուսը»: «Օպելի» վարորդն ու մեկ ուղևորը, իսկ«Լեքսուսի» կին վարորդն ու դուստրերը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:***Օգոստոսի 29-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Բեկնազարյան փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա մի երիտասարդ:Կատարվում է նախաքննություն:***Օգոստոսի 29-ին, ժամը 1.40-ին, Թամանցիների փողոցում միմյանց են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաներ: Վերջինիս 58-ամյա վարորդը դիմել է բուժօգնության:Նախաձեռնվել է քրեական վարույթ:***Օգոստոսի 28-ին, ժամը 9-ին, վարելով «Նիսանը», 31-ամյա վարորդը Քրիստափորի փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է նախաքննություն:***Օգոստոսի 29-ին, ժամը 9.10-ին, Գյուլբենկյան-Համբարձումյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով բուժօգնության են տեղափոխվել 31 և 57 տարեկան կանայք: Կատարվում է նախաքննություն:***Օգոստոսի 28-ին, ժամը 18.10-ին, վարելով «Նիսանը», 37-ամյա վարորդը Վանթյան փողոցում վրաերթի է ենթարկել 76-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:***Օգոստոսի 28-ին, ժամը 18.05-ին, 56-ամյա մի տղամարդ մոպեդով կողաշրջվել է Իսկակովի պողոտայում, ստացել մարմնական վնասվածքներ և տեղափոխվել է հիվադանոց:Կատարվում է նախաքննություն:***Օգոստոսի 29-ին ժամը 10.10-ին, Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 24-ամյա մի կին:Կատարվում է քննություն: Օգոստոսի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 63-րդ կմ-ին, Արմաշ գյուղի հատվածում միմյանց են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ: Առաջինի 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:***Օգոստոսի 29-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արարատ գյուղի տարածքում միմյանց են բախվել «ԲՄՎ-X5» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: Առաջին մեքենայի երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:***Օգոստոսի 29-ին, ժամը 18-ին, 63-ամյա տղամարդը, վարելով «Նիսանը», Գեղանիստ գյուղում բախվել է ճամփեզրին կայանված «Լեքսուսին»: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:***Օգոստոսի 29-ին, ժամը 20.10-ի սահմաններում, վարելով «Մերսեդեսը», 39-ամյա տղամարդը Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 73-ամյա մի թոշակառուի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: