Սեպտեմբերի 29-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվեց տեղեկություն, որ 30-ամյա մի տղամարդ ապօրինի աճեցնում է կանեփ, նաև թմրանյութ է պահում։Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննություն կատարվեց տղամարդու տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում։ Հայտնաբերվեց կանեփի 7 բույս, ինչպես նաև 4 փաթեթ՝ լցված ընդհանուր 13 գրամից ավելի մարիխուանայով։Նախապատրաստված փաստաթղեթերն ուղարկվել են Վաղարաշապատի քննչական բաժին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: