Հետախուզվողը` Տանձուտում

2023-10-04 09:04:45 150 դիտում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 3-ին, ժամը 9-ին, Տանձուտ գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 1981 թ. ծնված Գոռ Ս.-ին: Նա հոկտեմբերի 2-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: