Վաղարշապատի ոստիկանները ակնաշենցու տանը թմրանյութ և ինքնաձիգի փամփուշտներ են հայտնաբերել

2023-10-24 09:14:58 117 դիտում

Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Ակնաշեն գյուղի 44-ամյա մի բնակիչ տանը, տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում, ինչպես նաև՝ ունի զենք-զինամթերք:Բաժնի ծառայողները մեկնեցին նշված հասցե: Տանտերը հաստատեց, որ ունի կանեփից պատրաստված չոր զանգված և զինամթերք ու դրանք իրավապահներին ներկայացնելու պատրաստակամություն հայտնեց:Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ակնաշենցին ներկայացրել է ինքնաձիգի 25 փամփուշտ և մոտ 250 գրամ մարիխուանայի նմանվող զանգված: Նա հայտնել է, որ զանգվածը մարիխուանա է, կանեփն ինքն է աճեցրել, իսկ փամփուշտներն իրենն են:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: