ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ օպերխմբի կողմից նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 41-ամյա Վիգեն Ն.-ն, որը 2022 թ. մարտի 31-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:Խափանման միջոցը՝ կալանք:Նա ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: