Սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Էջմիածնում

2023-11-04 08:08:11 157 դիտում

Ոստիկանության Վաղարշապատի և Գուգարքի բաժինների ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 3-ին Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 40-ամյա Արայիկ Ս.-ն, որը հուլիսի 21-ից Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: