Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզների հակաթմրամոլային պայքարից երկու դրվագ

2023-11-08 06:59:09 108 դիտում

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացված տեղեկությունն իրացրին Վաղարշապատի գործընկերների հետ։Ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց 43-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերված փաթեթում 0,12 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգված կար։ Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը մեթամֆետամին է, որը ձեռք է բերել Տելեգրամից և պահել անձնական օգտագործման համար։Նոյեմբերի 6-ին մեկ այլ տեղեկություն էլ ստացվեց։ Մրգաշատ գյուղի 44-ամյա մի բնակիչ տնամերձում աճեցնում է կանեփ և պահում այդ բույսից պատրաստված թմրամիջոց։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու ավտոտնակում հայտնաբերվեց ընդհանուր 993 գրամ կանեփանման զանգված։ Տղամարդը հայտնեց, որ կանեփն ինքն է աճեցրել, չորացրել և պահել անձնական օգտագործման համար։Երկու դեպքով էլ նշանակվել են փորձաքննություններ։Հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: