Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացված տվյալներն իրացրին Վաղարշապատի քրեական հետախույզների և մարզի պարեկների հետ: Ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով նոյեմբերի 14-ին Երևան-Էջմիածին ճանապարհին՝ Մուսալեռ գյուղի մոտ, ձերբակալվեցին և Վաղարշապատի բաժին տեղափոխվեցին Երևանի բնակիչ երեք տղամարդիկ:59-ամյա տարեկից երկու երևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մեկական ատրճանակ:Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: