Նոյեմբերի 12-ին Էջմիածնի Մանուշյան փողոցում ծառայող պարեկները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Արաքս գյուղի բնակիչ, 24-ամյա վարորդը չուներ վարորդական իրավունքի վկայական ու նաև դրսևորում էր կասկածելի վարքագիծ: Ժամը 19.30-ին նա ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ, ծխախոտի տուփի մեջ, հայտնաբերվում է ածխացած հետքերով կաթուցիչ և մարուխուանայի նմանվող զանգվածով փաթեթ:Վարորդը հայտնել է, որ մարիխուանան իրենն է, կանեփն էլ ինքն է քաղել ու պատրաստել իր օգտագործման համար: Էջմիածնի Մաշտոցի փողոցում ծառայություն իրականացնելիս նոյեմբերի 12-ին, ժամը 22-ի սահմաններում, պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2121» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում ուղևոր երիտասարդը դրսևորում է անհամարժեք վարք, մոտից նետում ծխախոտի տուփ ու կաթուցիչ:Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով էջմիածինցի 23-ամյա երիտասարդը ձերբակալվում ու տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Կաթուցիչը լցված էր մարիխուանայի նմանվող զանգվածով:Նոյեմբերի 13-ին Արմավիրի մարզի պարեկները Արշալույս գյուղում ծառայելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի ավտոմեքենա: Պարզվել է, որ 39-ամյա երևանցի տղամարդը մեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի վկայականի: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Այդ ընթացքում մեքենայատերը դրսևորել է կասկածելի վարքագիծ: Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել է: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ:Նոյեմբերի 14-ին Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում ծառայող պարեկները մոտեցել են անհամարժեք վարքագիծ դրսևորող մի ուղևորի: 23-ամյա երիտասարդը գրպանից հանել է անձեռոցիկ, որը լցված էր մարիխուանայի նմանվող զանգվածով: Մեքենան, վարորդն ու ուղևորը տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ 23-ամյա ուղևորի մոտ, ծխախոտի տուփի մեջ, հայտնաբերվել է ածխացած հետքերով կաթուցիչ: Նա հայտնել է, որ կանեփն ինքն է քաղել վայրաճ թփերից, ինքն էլ պատրաստել է թմրանյութ և օգտագործել:Նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Աբովյան փողոցում պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում 37-ամյա վարորդի կաշվե պայուսակում պարեկները նկատել են կանեփանման զանգվածով թղթե փաթեթ: Պարեկների հարցին վարորդը պատասխանել է, որ փաթեթում մարիխուանա է, որի հումք կանեփն ինքը քաղել է վայրած թփերից` անձնական օգտագործման համար:Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական համապատասխան բաժին: