Վաղարշապատի քրեական հետախույզների հակաթմրամոլային պայքարի երկու դրվագ

2023-11-17 11:43:13 127 դիտում

Վաղարշապատի քրեական հետախույզները նոյեմբերի 14-ին տեղեկություն ստացան Աղավնատուն գյուղի 61-ամյա մի բնակչի վերաբերյալ։ Ըստ տեղեկության՝ նա իր հաշվառման հասցեում, տնամերձում և կից օժանդակ շինություններում ապօրինի աճեցնում է կանեփ և պահում է թմրամիջոց։Իրականացված ստուգողական միջոցառման ընթացքում տղամարդը հայտնել է, որ ունի կանեփից պատրաստված թմրամիջոց՝ անձնական օգտագործման համար։Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 285 գրամ մարիխուանա։ Նմանատիպ մեկ այլ տեղեկություն ստացվեց նաև նոյեմբերի 15-ին։ Տեղեկությունը ստուգելու նպատակով Վաղարշապատի քրեական հետախույզները Հայթաղում էին։ 64-ամյա հայթաղցին նշեց, որ ունի կանեփից պատրաստված թմրամիջոց, որը պահում է անձնական օգտագործման համար։ Իրավապահները ակնհայտ տեսանելի վայրում նկատեցին նաև կանեփի թփեր։Քրեական վարույթի շրջականում կատարված զննությամբ հայտնաբերվեց 25,51 գրամ մարիխուանա։Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: