Թմրամիջոց աճեցնելու և պահելու վերաբերյալ առաջին տեղեկությունը Վաղարշապատի ոստիկաններն իրացրին նոյեմբերի 15-ին: Ստուգման նպատակով նրանք այցելեցին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի 60-ամյա մի բնակչի: Տանտերն ընդունեց, որ ոստիկանների տեղեկությունը ճիշտ է, ինքն ունի կանեփից պատրաստած թմրանյութ և ներկայացրեց պոլիէթիլենային մեկ փաթեթ` 395 գրամ դեղնականաչավուն զանգվածով:Մարիխուանայի նմանվող զանգված հայտնաբերվեց նաև հաջորդ օրը: Վաղարշապատի ոստիկանների տեղեկությունն այս անգամ վերաբերում էր նույն գյուղի 40-ամյա մի բնակչի: Նոյեմբերի 16-ին, դարձյալ ստուգման նպատակով, իրավապահներն այցելեցին նրան: Նա նույնպես պատրաստակամություն հայտնեց ներկայացնելու թմրանյութը: Նրա ներկայացրած պոլիէթիլենային փաթեթում կար ավելի քան 78 գրամ զանգված:Աղավնատուն գյուղի երկու բնակիչներն էլ հայտնել են, որ մարիխուանան պատրաստել են անձնական օգագործման համար: Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: