Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 20-ի առավոտյան օպերատիվ տեղեկությունն իրացնելով՝ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 6 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ և ծխամորճ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, պատրաստել է վայրաճ բույսերից։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։Նույն օրը ստացվել է մեկ այլ տեղեկություն՝ 48-ամյա մի արշալույսցու վերաբերյալ։ Տեղեկության համաձայն՝ նա տանը, տնամերձում և կից օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ և պահում է թմրամիջոց։Տեղեկությունները ստուգմամբ հաստատվեցին։Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային 3 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով, ընդհանուր 78 գրամից ավելի քաշով։ Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը մարիխուանա է, պատրաստել և պահել է անձնական օգտագործման համար։Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։Հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: