Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Էջմիածին քաղաքում

2023-12-06 09:27:54 174 դիտում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դեկտեմբերի 5-ին, ժամը 13.40-ին, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 1986 թ. ծնված Ալբերտ Շ.-ին: Նա 2023 թ. դեկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի մեղադրանքով:Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: