Դեկտեմբերի 10-ին, ժամը 20-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Զովունի բնակավայրում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 1986 թ. ծնված Հայկ Օ.-ին: Նա ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից 2023 թ. նոյեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ, 191-րդ և 460-րդ հոդվածների մեղադրանքով:Խափանման միջոցը՝ կալանք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: