Դեկտեմբերի 6-ին Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։ Նրանք Մերձավան գյուղում հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել 24-ամյա մի երևանցու։ Դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել է երեք փաթեթ՝ ընդհանուր 7 գրամից ավելի մարիխուանայով։Դեկտեմբերի 7-ին Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գեղակերտ գյուղի 45-ամյա մի բնակիչ տանը, հողամասում և կից օժանդակ շինություններում ապօրինի մշակում, աճեցնում և պահում է թմրամիջոց։ Ստուգողական գործողությունների արդյունքում տվյալները հաստատվեցին։ Բացատրական աշխատանքի արդյունքում իրավապահներին է ներկայացվել 80 գրամից ավելի մարիխուանա։Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: