Ոստիկանության Վաղարշապատի և Արաբկիրի բաժինների քրեական հետախույզները դեկտեմբերի 12-ին համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արշալույս գյուղում հայտնաբերել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 36-ամյա Սարգիս Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: