ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի և Վաղարշապատի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 19-ին «Զվարթնոց» օդանավակայանում քրեական հետախույզներին է ներկայացել 38-ամյա Արթուր Բ.-ն, որը 2018 թ. նոյեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: