Երկու դրվագ Արմավիրի պարեկների հակաթմրամոլային պայքարից

2023-12-21 06:38:27 139 դիտում

Դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի պարեկները ծառայություն էին իրականացնում Մուսալեռ գյուղում, երբ մոտեցան կայանված «ԲՄՎ» մակնիշի մի մեքենայի: Վարորդը դրսևորում էր կասկածելի վարքագիծ, և թմրանյութ ու զենք պահելու վերաբերյալ կասկածանքով պարեկները մեքենան ու վարորդին տեղափոխեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին: Այստեղ վարորդը հայտնեց, որ կասկածները ճիշտ են:Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում էլ դեկտեմբերի 15-ին մեքենան խուզարկվեց: Հայտնաբերվեց օդաճնշիչ ատրճանակ, որի համար մուսալեռցի 29-ամյա վարորդը թույլտվություն չուներ, նաև՝ մարիխուանային նմանվող 15 գրամ զանգվածով ապակյա տարա ու կաթուցիչ: Վարորդը հայտնեց, որ կանեփն ինքը քաղել է վայրաճ թփերից և պատրաստել թմրանյութ` անձամբ օգտագործելու համար:Էջմիածնում ծառայություն իրականացնող Արմավիրի մարզի պարեկները դեկտեմբերի 15-ի երեկոյան Հունան Ավետիսյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Լադա» մակնիշի մի մեքենա: Վարորդը դրսևորել է կասկածելի վարքագիծ, իսկ բեռնախցիկում պարեկները նկատել են ծխախոտի տուփ: Կասկածը, որ մեքենայում թմրանյութ կա, հաստատվեց վարորդին ձերբակալելուց և ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխելուց հետո: Բացատրական աշխատանքից հետո Էջմիածնի 32-ամյա բնակիչ վարորդը ներկայացրեց ծխախոտի տուփը և մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ՝ հայտնելով, որ թմրանյութն իրենն է` անձնական օգտագործման համար:Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են: