Հետախուզվողը Փոքր Վեդի բնակավայրում հայտնաբերվել և կալանավորվել է

2023-12-23 08:28:26 103 դիտում

ՆԳՆ ՔՈԳՎ և ոստիկանության Արարատի բաժի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 22-ին Փոքր Վեդի բնակավայրի Լ. Ստեփանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Արարատի բաժին է տեղափոխվել 43-ամյա Էդգար Մ.-ն, որը 2022 թ. հունվարի 4-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) 2-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Խափանման միջոցը՝ կալանք:Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: