Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

2023-12-28 08:56:25 101 դիտում

Դեկտեմբերի 26-ին, ժամը 21.35-ին, մայրաքաղաքի Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Մերսեդեսն» ու «Դեուն»: Վերջինիս 29-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:***Դեկտեմբերի 27-ին, ժամը 12.20-ին, Նոր Արեշի 8-րդ փողոցում 31-ամյա կին վարորդը «Նիսան» մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել 65-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության:Կատարվում է քննություն:***Դեկտեմբերի 23-ին, ժամը 22.30-ին, Երևանի Տիչինայի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը ստացել է մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել բուժօգնության: Կատարվում է նախաքննություն:***Դեկտեմբերի 23-ին, ժամը 23.30-ին, Աճառյան փողոցում միմյանց են բախվել «Ինֆինիտի» և «Պորշ» մակնիշի մեքենաներ: Վերջինիս երկու ուղևոր մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:***Դեկտեմբերի 27-ին, ժամը 20.55-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին միմյանց են բախվել «Նիսանն» ու «ԳԱԶ-33021»-ը: «Նիսանի» մի ուղևորուհի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:***Դեկտեմբերի 27-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Դողս գյուղի սկզբնամասում միմյանց են բախվել «ՎԱԶ-2107», «Ֆորդ Տրանզիտ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: Վերջինիս վարորդն ու հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության: Դեպքից մոտ երեքուկես ժամ անց ավտովթարի մասնակից «Ֆորդ Տրանզիտի» վարորդն էլ է ընդունվել հիվանդանոց: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:***Դեկտեմբերի 27-ին, ժամը 15-ի սահմաններում, Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցում միմյանց են բախվել «Ռենո Լոգանն» ու «Օպել Զաֆիրան»: Առաջինի վարորդն ու երկրորդի մեկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:***Դեկտեմբերի 27-ին, ժամը 13-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում «ՎԱԶ-2115» մակնիշի մեքենայի 41-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու և իր մեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն:***Դեկտեմբերի 27-ին, ժամը 23.25-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել են, որ կրծքավանդակի սալջարդով բուժօգնության է դիմել մի տղամարդ:՝ Մեկնած ոստիկաններին տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ցերեկը` իր վարած «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի մեքենայով Բայանդուր բնակավայրի վարչական տարածքում կայանված «ԳԱԶ-52-08» մակնիշի մեքենային հարվածելու հետևանքով:Փաստաթղթերն ուղարկվել են Ախուրյանի քննչական բաժին:***Դեկտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 6-ին մոտ, 16-ամյա պատանին, վարելով «Օպել Զաֆիրան», բախվել է Արթիկ քաղաքի Տոնականյան փողոցում կայանված «ԳԱԶ-53» մակնիշի մեքենայի, ինչի հետևանքով ինքն ու 13-ամյա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին:***Դեկտեմբերի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Նարեկացու փողոցում միմյանց են բախվել «Հավալ-F7X» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: Վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:***Դեկտեմբերի 27-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում, 27-ամյա վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, Տաթև-Լծեն ճանապարհի 8-րդ կմ-ին «ՎԱԶ-2106»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:***Դեկտեմբերի 27-ին, ժամը 14.15-ի սահմաններում, 41-ամյա կինը, վարելով «Լեքսուսը», Գետափ-Մարտունի միջպետական ճանապարհի 15-րդ կմ-ին կորցրել է կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: