Վաղարշապատի ոստիկանները Գայ գյուղում կատարված գողությունը բացահայտեցին նույն օրը

2024-01-09 10:57:16 183 դիտում

Հունվարի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացին հաղորդում տվեց, որ դեկտեմբերի 20-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում հանգուցյալ հոր՝ Արմավիրի մարզի Գայ գյուղի հողամասից գողացել են բետոնե չորս պանել:Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, իրականացրեց համապատասխան գործողություններ, իսկ Վաղարշապատի քրեական հետախույզներն էլ նույն օրը պարզեցին, որ պանելները գողացել է Գայ գյուղի 68-ամյա բնակիչը: Նա ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ էլ խոստովանեց արարքը:Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: