21-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Գեղակերտ գյուղում

2024-01-16 07:48:07 137 դիտում

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 15-ին Գեղակերտ գյուղում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 21-ամյա Համլետ Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի (Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը) 3-րդ մասի մեղադրանքով:Խափանման միջոցը՝ կալանք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: