Վաղարշապատի ոստիկանների պայքարը թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ

2024-01-17 07:12:05 99 դիտում

Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 35-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում մշակում է կանեփ, տանն ու օժանդակ կառույցներում պահում և օգտագործում է թմրամիջոց:Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հունվարի 11-ին տեղեկությունը ստուգվեց: 35-ամյա տղամարդը ներկայացրեց երկու փաթեթ` ընդհանուր մոտ 45 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Նա հայտնեց, թե մարիխուանան պատրաստել է կանեփի թփերից` անձնական օգտագործման համար:Նույնատիպ մի տեղեկություն էլ Վաղարշապատի քրեական հետախույզներն ստացան երկու օր անց` Տարոնիկ գյուղի 64-ամյա բնակչի վերաբերյալ: Հունվարի 13-ին ոստիկաններն այցելեցին Տարոնիկ. բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդը պատրաստակամություն հայտնեց ներկայացնել իր մոտ եղած զանգվածը:Նախաձեռնվեց քրեական վարույթ: 64-ամյա տղամարդը ներկայացրեց մոտ 22 գրամ զանգվածով փաթեթ և հայտնեց, որ մարիխուանան ինքն է պատրաստել` անձնական օգտագործման համար:Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: