ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հունվարի 24-ի ժամը 3.20-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա Վաչագան Բ.-ին: Նա 2023 թ. հուլիսի 11-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: *** ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հունվարի 24-ի ժամը 3.20-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 31-ամյա Շահեն Խ.-ին: Նա 2023 թ. նոյեմբերի 3-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: