Վաղարշապատի քրեական հետախույզները մարիխուանա և հերոին են հայտնաբերել

2024-01-30 11:36:11 126 դիտում

Հունվարի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Աղավնատուն գյուղի մի բնակիչ տանը, հողամասում և կից օժանդակ շինություններում ապօրինի մշակում, աճեցնում է կանեփ և պահում թմրամիջոց։Ձեռնարկված ստուգողական միջոցառումների ժամանակ 66-ամյա տանտերը հայտնել է, որ մարիխուանա ունի և պատրաստ է այն ներկայացնել։Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նա իրավապահներին է ներկայացրել ընդհանուր 110 գրամից ավելի մարիխուանայով 5 փաթեթ և 1 տարա։Նույն օրը Վաղարշապատի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի գերեզմանատանը հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 37 և 39 տարեկան 2 երևանցիների։ Խուզարկությամբ 39-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է ընդհանուր 1,30 գրամ հերոինով փաթեթ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: