Գողության մեղադրանքով հետախուզվում էր Ուկրաինայի իրավապահների կողմից

2024-02-14 08:40:11 120 դիտում

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 13-ին էջմիածին քաղաքի Իսրայել Օրու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 44-ամյա Դավիթ Դ.-ն: Նա Ուկրաինայի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: