Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Պռոշյան գյուղում

2024-02-16 07:05:57 110 դիտում

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 15-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 51-ամյա Հրայր Հ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: