ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 28-ին Էջմիածին քաղաքի Կոմիտասի հրապարակի մոտակայքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 64-ամյա Հրաչյա Բ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 34-177-րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքով:Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: