ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները մարտի 20-ին Կապան քաղաքում հայտնաբերել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 25-ամյա Նվեր Հ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: