ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները մարտի 20-ին Պռոշյան գյուղի Գամի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 33-ամյա Ռուբեն Ա.-ին, որը ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի մեղադրանքով:Նա ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Խափանման միջոցը՝ կալանք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: