ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը ցանկալի արդյունքներ է արձանգրել։ Ապրիլի 1-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Վաղարշապատ քաղաքի «Անտառ» տանող ճանապարհին։Բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքում հայտնաբերել է մեծ քանակությամբ ինքնաձիգներ և այլ զենք-զինամթերք։Պետական պահպանության գլխավոր վարչության Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ ապրիլի 3-ին 44-օրյա պատերազմի մեկ այլ մասնակից հետը բերած զենք-զինամթերքը թողել էր Ոսկեհատ գյուղի կիսաքանդ շինությունում։ Նշված վայրում հատնաբերվել են ողորկափող մեկ փողանի հրացան, առանց պայթուցիչի 4 նռնակ և նռնակի 8 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 698 փամփուշտ ու զինամթերք։Հիշեցնենք. ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: