Ապօրինի թմրաշրջանառության դեմ Վաղարշապատի քրեական հետախույզների պայքարից երկու դրվագ

2024-04-18 07:50:41 47 դիտում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 10-ին օպերատիվ տեղեկություն ստացան. 42-ամյա մի տղամարդ տանը, հողամասում և օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ, պահում և օգտագործում է թմրամիջոց։Ստուգողական գործողությունների ընթացքում անցկացրած բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդն իրավապահներին է ներկայացրել 15 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։ Ապրիլի 12-ին Վաղարշապատի քրեական հետախույզները, համագործակցելով մարզի պարեկների հետ, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 43-ամյա մի տղամարդու։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերված ծխախոտի տուփում մեթամֆետամինի նմանվող զանգված կար։Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: