Կայացավ «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթը

2024-04-19 12:35:40 88 դիտում



Սպորտլանդիային մասնակցեց Վաղարշապատ համայնքի 7 մանկապարտեզի 5-6 տարեկան սաները։
Փոքրիկները միմյանց հետ մրցեցին փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, անցում ատլետիկական արգելքների հաղթահարման միջոցով, վարժություն մանկական երկանիվ հեծանիվով և «Օլիմպիական խորհրդանիշի հավաքում» վարժություններում:
Շուրջ 2 ժամ տևած մրցապայքարի արդյունքում մանկապարտեզները զբաղեցրին հետևյալ հորիզոնականները․
Թիվ 8 «Ոստան» մանկապարտեզ՝ 1-ին հորիզոնական,
Թիվ 3 «Ծիծեռնակ» մանկապարտեզ՝ 2-րդ հորիզոնական,
Թիվ 2 «Շուշան» մանկապարտեզ՝ 3-րդ հորիզոնական:
Սպորտլանդիայի ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողություն. համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը հանձնեց պատվոգրերը և գավաթը, մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մանկապարտեզները կհամալրվեն հավելյալ մարզական գույքով, իսկ մրցույթի մասնակից բոլոր փոքրիկները ստացան խրախուսական նվերներ:
Մրցույթին մասնակցում էին համայնքապետարանի ենթակայության «Գարուն», «Շուշան», «Հասմիկ», «Ծիծեռնակ», «Ձնծաղիկ», «Զվարթնոց» և «Ոստան» մանկապարտեզները։