Ապրիլի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն ստացան։ Դաշտ բնակավայրի մի բնակիչ տանը, կից հողամասում և օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ, պահում և օգտագործում է թմրանույթ, ինչպես նաև պահում է ապօրինի զենք-զինամթերք։ Քիչ անց իրավապահները Դաշտ գյուղում էին։ Բացատրական աշխատանքը արդյունավետ էր։ Տղամարդը ներկայացրել է մարիխուանայի նմանվող զանգվածով 5 փաթեթ, ընդհանուր՝ 27,44 գրամ, նաև՝ «ՏՕԶ»-ի 5,6 մմ տրամաչափի 65 փամփուշտ և առանց համապատասխան թույլտվության «Տիր» տիպի օդաճնշիչ հրացան։Ապրիլի 18-ին ստացված տեղեկությունը Գեղակերտ գյուղիի բնակչին էր վերաբերում։ Ըստ տեղեկության՝ տանը, կից հողամասում և օժանդակ շինություններում 35-ամյա գեղակերտցին աճեցնում է կանեփ, պահում և օգտագործում է թմրանյութ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը իրավապահներին է ներկայացրել մարիխուանայի նմանվող 46,6 գրամ զանգված։ Հայտնել է, որ թմրանյութը պատրաստել է անձնական օգտագործման համար։Նույն օրը Վաղարշապատի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 28-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 3,89 գրամ զանգվածով փաթեթ։Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: