«Թանգարանների գիշեր» միջոցառման ծրագրերն էջմիածնում

2024-05-20 06:33:48 128 դիտում



Մայիսի 18-ին՝ «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում էջմիածնում տեղի ունեցան բազմաբնույթ միջոցառումներ: Վաղարշապատի Պատմազգագրական թանգարանում բացվեց «Շահումյանի դամբարանադաշտ»՝ բացահայտելով «Անդրշիրիմյան գաղտնիք». 2021-22թթ. հայտնաբերված հնագիտական նյութերի ցուցադրությունը: «Տպագրության հետքերով» եւ «Սեպագրի շուրջ» վարպետաց դաս անցկացվեց այցելուների համար, տեղի ունեցավ թաբգարանային վիկտորինա, որն ուղեկցվեց երաժշտական կատարումներով:

Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում հիմնական ցուցադրությանը զոըգահեռ ցուցադրման էին ներկայացեց Հովհաննիսյանին պատկանող նկարները՝ Բաշինջաղյան - «Կեչիներ», Ազարյան - «Բնանկար», Հմայակ Հակոբյան «Հայ գյուղացին»: Տուն-թանգարանի բակում տեղի ունեցավ Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցադրությունը, ելույթ ունեցան Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի սաները:

Ազգային պատկերասրահի Մհեր Աբեղյանի մասնաճյուղում տեղի ունեցավ
«Նոր անուններ» - Դասական երաժշտության համերգը` Մ․ Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ:

Հայաստանի ազգային պատկերասրահի Խորեն Տեր-Հարության մասնաճյուղում
բացվեց Մանան Մուրադյան-Բարսեղյանի ստեղծագործությունների՝ «Խորհրդավոր լռություն» խորագրով ցուցահանդեսը, համերգային ծրագրով հանդես եկան Ս.Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի սաները: