Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 17-ին բաժին է ներկայացել 27-ամյա Կարեն Շ.-ն։ Նա ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր մաքսանենգության մեղադրանքով։Հետախուզվողի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: