Մայիսի 16-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում ծառայություն իրականացնող պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում վարորդը դրսևորել է կասկածելի վարք: Մուսալեռ գյուղի բնակիչ 23-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է երեք փաթեթ, երկուսը` մարիխուանայի, մեկը` մեթամֆետամինի նմանվող զանգվածներով:Մուսալեռցի երիտասարդը հայտնել է, թե թմրամիջոցները ձեռք է բերել Տելեգրամի միջոցով` անձնական օգտագործման համար:Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: