Արմավիրի մարզի պարեկները Էջմիածնի Մանուշյան փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա։Ստուգման ընթացքում ուղևորը դրսևորել է կասկածելի վարքագիծ։Վարորդը և ուղևորը թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։Անձնական խուզարկությամբ 21-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ՝ դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածներով։21-ամյա երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածները մարիխուանա և մեթամֆետամին են։Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։