ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների համատեեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունիսի 6-ին Արմավիրի մարզի Այգեկ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 62-ամյա Աշոտ Ա.-ն: Նա 2008 թ. օգոստոսի 8-ից Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: