Էջմիածնի Խորեն Տեր-Հարությունյանի անվան թանգարան

2023-02-05 16:27:41 227 դիտում
0

Էջմիածնի պատկերասրահը հիմնադրվել է 1970 թվականին։ Երկար տարիներ գործել է Գևորգյան ճեմարանի շենքում։ 1994 թվականին շենքը վերադարձվել է Մայր Աթոռին, իսկ մասնաճյուղին տրամադրվել է Էջմիածնի կինոթատրոնի շենքը։ Թանգարանում ցուցադրվում են ամերիկահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները (քանդակ, գծանկար, գեղանկար)։ Խորեն Տեր-Հարությանն առաջին անգամ Հայաստան է եկել 1970 թվականին արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերության հրավերով։ 1971 թվականին Երևանի Նկարչի տանը բացված անհատական ցուցահանդեսը լայն ճանաչում է բերել նրան նաև Հայաստանում, իսկ 1983 թվականին քանդակագործը հայրենիքին է նվիրաբերել 200-ից ավելի ստեղծագործություն։

40.1621

44.2944