Թանգարանը, որը գտնվում է Մայր Տաճարի հարավային մասում պատի նմանվող երկար շենք է: Շենքը կառուցվել է 18-րդ դարում ՝ Կաթողիկոս Ղազար Ջահկեցու օրոք (1737-1751թթ.) և կոչվել է նրա անունով՝ Ղազարապատ: Սկզբանական շրջանում շենքի առաջին հարկը ծառայել է որպես հյուրատուն և հյուրասրահ, իսկ երկրորդ հարկը եղել է կացարան՝ ճեմարանականների և ուխտավորների համար: 1974թ. Ղազարապատը հիմնովին վերակառուցվել է: Առաջին հարկի արևմտյան հատվածում տեղակայված ճաշարանից և խոհանոցից օգտվում էին հյուրերը և կենվորները: Այն նաև օգտագործվում էր նաև հատուկ արարողությունների ժամանակ: 2013թ. առաջին հարկը կրկին վերանորոգվեց. խոհանոցը և ճաշարանը տեղափոխվեցին: Վերակառուցված շենքը բացվեց արդեն որպես Ռուբեն Սևակ թանգարան: 2013թ. սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց և օծեց նոր թանգարանը: Թանգարանում ցուցադրվում է ֆրանսիացի բարերար Ջոն Չիլինգարյանի՝ հայ եկեղեցուն նվիրած արվեստի գործերի հավաքածուն: Հավաքածուն ներառում է ֆրանսիահայ նկարիչների շուրջ 200 կտավ, որոնցից առանձնանում է հայ մեծանուն նկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու երկու կտավ: Հավաքածուում կան նաև բժիշկ, պոետ ու արձակագիր Ռուբեն Սևակի (1885-1915թթ.) անձնական իրերից՝ կարևոր փաստաթղթեր, արվեստի գործեր և գրական գործեր: Նա ձեռբակալվել է 1915թ. ապրիլի 24-ին, սպանվել է Ստամբուլում (Թուրքիա) նույն թվականի օգոստոսի 26-ին:
40.1618
44.2904